ՊՍԺ-ն ծրագրում է բաժանվել միանգամից հինգ խաղացողից մինչև 2023/24 մրցաշրջանի մեկնարկը։ Այս մասին հայտնում է RMC Sport-ը:
Նեյմարին, Մարկո Վերատտիին, Ռենատա Սանչեսին, Ուգո Էկիտիկեին և Խուան Բերնատին հանդիպմանը հրավիրել են գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն և սպորտային տնօրեն Լուիշ Կամպուշը։ Ֆուտբոլիստներին ասել են, որ թիմը հույսեր չի կապում իրենց հետ, ուստի պետք է նոր ակումբներ փնտրել:
ՊՍԺ-ն օգոստոսի 12-ին սեփական հարկի տակ կխաղա «Լորյենի» հետ Լիգա 1-ի առաջին տուրի խաղում։