Պորտուգալացի հարձակվող Գոնսալու Ռամուշը պատմել է, թե ինչու է որոշել տեղափոխվել ՊՍԺ։
«Կային մի քանի գործոններ, որոնք նպաստեցին դրան։ ՊՍԺ-ն աշխարհի ամենամեծ ակումբներից մեկն է, որն ունի լավագույն կազմերից մեկը: Բացի այդ, թիմն ունի մարզիչ, որին ճանաչում է ամբողջ աշխարհը։ Այս բոլոր գործոններն ինձ օգնեցին ՊՍԺ-ին միանալու որոշում կայացնել։
Ես սիրում եմ ճնշում զգալ: Եթե ցանկանում ես հաջողության հասնել այնպիսի ակումբում, ինչպիսին ՊՍԺ-ն է, պետք է ընդունես ճնշումը և իմանաս, թե ինչպես վարվել դրա հետ: Պետք է դա օգտագործել քեզ մոտիվացնելու համար»,- Ռամուշի խոսքն է մեջբերել ՊՍԺ-ի մամուլի ծառայությունը։