ՊՍԺ-ն հետաքրքրված է «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի հարձակվող Անսու Ֆաթիի ծառայություններով, հայտնում է AS-ը։
Ըստ աղբյուրի՝ ֆրանսիական ակումբը կարող է ֆուտբոլիստին գնել ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն, որը նախկինում մարզել է Իսպանիայի հավաքականը և ծանոթ է խաղացողի հետ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնան» պատրաստ է վաճառել Ֆաթիին՝ տրանսֆերների համար հավելյալ միջոցներ ստանալու համար։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ՊՍԺ-ն պայմանագիր կկնքի նաև կատալոնական ակումբի հարձակվող Ուսման Դեմբելեի հետ։