«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Կիլիան Մբապեն չի ընդգրկվի ակումբի հայտացուցակում 2023/24 մրցաշրջանի Ֆրանսիայի առաջնության առաջին տուրի հանդիպմանը, պնդում է լրագրող Մարիո Կորտեգանան։ Փարիզցիները օգոստոսի 12-ին սեփական հարկի տակ կխաղան «Լորիենի» հետ:
Marca-ն ավելի վաղ հայտնել էր, որ 24-ամյա ֆրանսիացին թիմի խաղացողներից հետ առանձին կմարզվի:
Մբապեն ՊՍԺ-ում է 2017 թվականի օգոստոսից։ 2022/23 մրցաշրջանում հարձակվողը փարիզցիների կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 43 խաղում խփել է 41 գոլ և կատարել 10 արդյունավետ փոխանցում։