ՊՍԺ-ն համաձայնեցրել է Գոնսալու Ռամուշի տրանսֆերը «Բենֆիկայի» հետ։
Ֆաբրիցիո Ռոմանոյի տվյալներով՝,կողմերը բանավոր համաձայնության են հասել։ Ֆրանսիական ակումբը կվարձակալի ֆուտբոլիստին, իսկ 2024 թվականին 65 միլիոն եվրոյով կգնի նրա տրանսֆերը։ Կան նաև 15 միլիոն եվրոյի բոնուսներ։
Հաջորդ շաբաթ հարձակվողը բուժզննում կանցնի։ Այժմ ակումբները փաստաթղթերն են պատրաստում։
Անցած մրցաշրջանում Ռամուշը Պորտուգալիայի առաջնությունում անցկացրած 30 խաղում դարձել է 19 գոլի հեղինակ։