«Փյունիկը» պայմանագիր է կնքել բրազիլացի կիսապաշտպան Ռավանելի Ֆերեյրայի հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Ֆուտբոլիստը երևանյան թիմին միացել է ազատ գործակալի կարգավիճակով: Թիմի նորեկի նախորդ ակումբը եղել է բրազիլական «Սիանորտին»:
Ռավանելին հանդես է եկել նաև Ռուսաստանի Պրեմիեր լիգան ներկայացնող «Ախմատ Գրոզնիում», որի կազմում, ընդհանուր առմամբ, մասնակցել է 38 հանդիպման` դառնալով 5 գոլի ու 10 գոլային փոխանցման հեղինակ: Ֆերեյրան ելույթներ է ունեցել բրազիլական հայտնի ակումբներում` «Աթլետիկո Պարանաենսե» ու «Շապոկոենսե», ինչպես նաև «Սան-Բերնարդո» ու «Պոնտե-Պրետա» ակումբներում:
25-ամյա ֆուտբոլիստը հրավիրվել է Բրազիլայի մինչև 20 տարեկանների հավաքական ու մասնակցել 2 հանդիպման: