Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» հարձակվող Ռանդալ Կոլո-Մուանին պատրաստվում է տեղափոխվել ՊՍԺ:
Ինչպես հայտնում է L’Equipe-ը, հարձակվողը որոշել է տեղափոխվել ՊՍԺ՝ չնայած «Բավարիայի» և այլ եվրոպական ակումբների հետաքրքրությանը:
Ֆրանսիական ակումբն արդեն բանակցություններ է սկսել ֆուտբոլիստի հետ:
Ռանդալ Կոլո-Մուանին Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» կազմում անցկացրած 46 խաղում դարձել է 23 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 80 միլիոն եվրո: