Ռումինական «Ֆարուլ Կոնստանցա» ակումբի երկրպագուները Կոնֆերենցիաների լիգայի երկրորդ փուլի՝ «Ուրարտուի» դեմ Երևանում կայացած խաղում պաստառ են պարզել՝ ի աջակցություն Արցախի։
«Արցախը Հայաստան է»,- գրված է ռումինական թիմի երկրպագուների պաստառի վրա։
Հիշեցնենք՝ «Ուրարտուն» երկու խաղյա դիմակայությունում ընդհանուր 6-4 հաշվով զիջեց մրցակցին ու ավարտեց ելույթները Կոնֆերենցիաների լիգայում։