ՊՍԺ-ն արձագանքել է այն լուրերին, որ գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն կարող է լքել իր պաշտոնը մինչև 2023/24 մրցաշրջանի մեկնարկը։
«Այս խոսակցությունները ոչ միայն ծիծաղելի են, այլև բոլորովին տեղին չեն»,- Twitter-ում փարիզյան ակումբի ներկայացուցչի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 53-ամյա իսպանացին դժգոհ է հարձակվող Կիլիան Մբապեի շուրջ ստեղծված իրավիճակից:
Էնրիկեն ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ դարձավ հուլիսի սկզբին։ Նախկինում նա աշխատել է Իսպանիայի հավաքականի, «Բարսելոնայի», «Սելտայի» և «Ռոմայի» հետ։