ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն կարող է հեռանալ թիմից, հայտնում է Marca-ն։
Ըստ աղբյուրի՝ Էնրիկեն դժգոհ է Կիլիան Մբապեի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ ՊՍԺ-ի ղեկավարությունը 24-ամյա ֆրանսիացուն վերջնագիր է ներկայացրել, ըստ որի՝ նա չի խաղա ՊՍԺ-ի կազմում, եթե հրաժարվի երկարաձգել պայմանագիրը կամ հեռանալ ակումբից։
Բացի այդ, Էնրիկեի որոշման վրա կարող է ազդել նրա օգնական Ռաֆայել Պոլի՝ անձնական խնդիրների պատճառով ակումբը լքելու ցանկությունը։ Սպորտային տնօրեն Լուիշ Կամպուշը նույնպես կարող է հեռանալ ՊՍԺ-ից։
Էնրիկեն ՊՍԺ-ն գլխավորել է հուլիսի սկզբին։ Նախկինում 53-ամյա իսպանացին մարզել է Իսպանիայի հավաքականը, «Բարսելոնան», «Սելտան» և «Ռոման»: