Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում «Պոգոնը» ընդունել էր Հյուսիսային Իռլանդիան ներկայացնող «Լինֆիլդին» և 3-2 հաշվով հաղթանակ տարավ։
75-րդ րոպեին հաղթական գոլի հեղինակ դարձավ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանը, որը խաղադաշտ էր դուրս եկել 64-րդ րոպեին։
Այսպիսով, ընդհանուր դիմակայության 8-4 հաշվով լեհական թիմը դուրս եկավ հաջորդ փուլ։