Արաբական Չեմպիոնների ակումբային գավաթի 2023 թվականի առաջնության խմբային փուլի 2-րդ տուրի խաղում «Ալ-Նասրը» ջախջախիչ հաղթանակ տարավ Թունիսի «Մոնաստիր» թիմի նկատմամբ։
Սաուդյան Արաբիայում կայացած խաղն ավարտվել է 4-1 հաշվով։
42-րդ րոպեին Անդերսոն Տալիսկան առաջ մղեց Սաուդյան Արաբիայի ակումբին հաշվի մեջ։ 66-րդ րոպեին հաշիվը հավասարվեց Ալի Ալ-Աուջամիի ինքնագոլի շնորհիվ։
74-րդ րոպեին Կրիշտիանու Ռոնալդուն գլխի հարվածով հաշիվը դարձրեց 2-1՝ հօգուտ «Ալ-Նասրի»։ Երկրորդ խաղակեսի վերջում «Ալ-Նասրի» ֆուտբոլիստներն աչքի ընկան ևս երկու անգամ՝ 4-1։
























































