Կյուրասաոյի հավաքականի դարպասապահ Էլոյ Ռոմը 2026 թվականի Աշխարհի առաջնության Էկվադորի դեմ խաղից հետո սոցիալական ցանցերում արդեն ունի մեկ միլիոն հետևորդ։
37-ամյա դարպասապահը խմբային փուլի 2-րդ տուրի խաղում կատարեց 15 սեյվ, ինչը ռեկորդ է Աշխարհի առաջնության առանց լրացուցիչ ժամանակի խաղում։
Ռոմը ճանաչվեց հանդիպման լավագույն ֆուտբոլիստ:
Նյութի հրապարակման պահին Ռոմի Ինստագրամի էջն ունի 1 միլիոն հետևորդ։ Էկվադորի դեմ խաղից առաջ դարպասապահն ուներ մոտ 95,000 հետևորդ։
























































