ՀՊԼ մեկնարկային տուրի վերջին խաղում «Փյունիկը» հյուրընկալվել էր «Ալաշկերտին»։ Հանդիպումն ավարտվեց «Փյունիկի» հաղթանակով՝ 2։0 հաշվով։
Առաջին կեսում հյուրերից աչքի ընկավ Էդգար Մալաքյանը՝ 37-րդ րոպեին դիպուկ իրացնելով 11 մետրանոց հարվածը։
76-րդ րոպեին տանտերերը մնացին 10 հոգով․ խաղադաշտից հեռացվեց Միմիտո Բիայը։ 2 րոպե անց հյուրերի առավելությունը կրկնապատկեց Հովհաննես Հարությունյանը։
ՀՊԼ-ի առաջին տուրի նախորդ խաղերում գրանցվել էին հետևյալ արդյունքները՝
«Վեստ Արմենիա» — «Շիրակ»՝ 2։4
«Նոա» — «Վան»՝ 1։0
ԲԿՄԱ — «Ուրարտու»՝ 1։2
«Արարատ» — «Արարատ-Արմենիա»՝ 1։3