«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և Սամվել Առուստամյանը դադարեցնում են համագործակցությունը։ Առուստամյանը ակումբի սպորտային տնօրենի պաշտոնն էր զբաղեցնում 2021 թվականի դեկտեմբերից։ 2022/23 մրցաշրջանում մասնագետն իր գործունեությամբ օգնեց «Ուրարտուին» դառնալ Հայաստանի չեմպիոն և գավաթակիր։
Ակումբի ողջ անձնակազմը շնորհակալություն է հայտնում Առուստամյանին կատարած աշխատանքի, նվիրվածության ու ներդրած ջանքերի համար և բազում հաջողություններ մաղթում հետագա կարիերայում։