Բրեմենի «Վերդերը» պաշտոնական առաջարկ է արել «Լոկոմոտիվին»՝ 2,5 միլիոն եվրոյով պաշտպան Նաիր Թիկնիզյանի տրանսֆերը գնելու համար, հայտնում է լրագրող Իվան Կարպովը։
Ըստ աղբյուրի՝ մոսկովյան ակումբը պատրաստ է բաց թողնել հայ ֆուտբոլիստին ոչ պակաս, քան 5,5 միլիոն եվրոյի դիմաց։
Թիկնիզյանը «Լոկոմոտիվում» հանդես է գալիս 2021 թվականի օգոստոսից։ Նրա ներկայիս պայմանագիրը թիմի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսը։
























































