Ամստերդամի «Այաքսը» շարունակում է բանակցությունները «Կրասնոդարի» հետ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի հնարավոր տրանսֆերի շուրջ։ Այս մասին իր Twitter-ում հայտնում է լրագրող Հրաչ Խաչատրյանը։
Աղբյուրի համաձայն՝ «Այաքսը» նոր առաջարկ է արել ռուսական ակումբին, որը նախատեսում է «Կրասնոդարին» ավելի մեծ վճարում, քան առաջինը։ Ամստերդամյան ակումբի առաջին առաջարկը «Կրասնոդարը» մերժել էր:
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ «Այաքսը» Սպերցյանի համար առաջարկել է 8,5 միլիոն եվրո + 2 միլիոն եվրո բոնուս։
23-ամյա Սպերցյանի պայմանագիրը «Կրասնոդարի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսը։ Կիսապաշտպանը ռուսական ակումբի սան է։
ՌՊԼ-ի նոր մրցաշրջանում «Կրասնոդարի» կազմում առաջին իսկ խաղում կիսապաշտպանը Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը գոլային փոխանցում է կատարել։