Հայաստանի ազգային հավաքականի և «Ռուբինի» կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն խոսել է ՌՊԼ-ի մակարդակի մասին։
— Շատ շնորհակալ եմ շնորհավորանքների համար։ ՌՊԼ-ի մակարդակը բարձր է այն լիգայից, որտեղ նախկինում հանդես էի գալիս: Հուսով եմ և հավատում եմ, որ շուտով կհարմարվեմ ՌՊԼ-ին։
— Ի՞նչ կասեք մրցակցի մասին։
— Շատ լավ ու ուժեղ թիմ է, որն ունի արագ խաղացողներ։ Բայց սա ֆուտբոլ է, ուստի դա նշանակություն չունի:
— «Լոկոմոտիվը» ճնշում էր առաջին խաղակեսում, բայց դուք կարողացաք դիմադրել Ինչպե՞ս կարողացաք բեկել հանդիպման ընթացքը երկրորդ խաղակեսում։
— Ինձ համար դա զարմանալի չէր, ես հավատում եմ իմ թիմին և թիմակիցներին։
— Ի՞նչ սպասել «Ռուբինից» այս մրցաշրջանում: Կարո՞ղ է թիմը պայքարել չեմպիոնության համար։
— Կարծում եմ՝ այս խաղից հետո կարելի է ասել, որ «Ռուբինը» կարող է առաջնությունն ավարտել իր համար լավ դիրքում։
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան «Ռուբին» է տեղափոխվել «Ուրարտուից» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։