«Փյունիկի» կիսապաշտպան Արտակ Գրիգորյանն ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում խոսել է Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում էստոնական «Նարվա Տրանսի» նկատմամբ տարած հաղթանակի (3:0) մասին:
«Շնորհավորում եմ բոլոր փյունիկցիներին։ Շատ մեծ տպավորություն ունեմ։ Շատ լավ ստացվեց թե՛ Երևանի, թե այստեղի խաղը։ Հուսով եմ՝ կպայքարենք բարձր տեղերի համար և առաջ կշարժվենք Եվրոպայում»,- ասել է հայ կիսապաշտպանը։
«Փյունիկը» Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում կմրցի շվեդական «Կալմարի» հետ։