«Լացիոյի» կիսապաշտպան Սերգեյ Միլինկովիչ-Սավիչը ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է տեղափոխվել Մադրիդի «Աթլետիկո», տեղեկացնում Sport.es-ը:
Մադրիդյան ակումբը ցանկանում է ուժեղացնել իր կիսապաշտպանական գիծը և ուշադրությունը սևեռել է 25-ամյա ֆուտբոլիստի վրա:
Հիշեցնենք, որ Միլանի «Ինտերը» նույնպես հետաքրքրված է Սավիչի ծառայություններով:
Նախկինում նշվում էր, որ տրանսֆերին կարող են նպաստել Միլինկովիչ-Սավիչի և «Ինտերի» գլխավոր տնօրեն Բեպպե Մարոտայի միջև առկա ջերմ հարաբերությունները։
Իտալիայի Ա սերիայի ընթացիկ խաղարկությունում Միլինկովիչ-Սավիչը «Լացիոյի» կազմում մասնակցել է 25 հանդիպման՝ դառնալով 4 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։