Կատալոնական «Բարսելոնայի» բրազիլացի կիսապաշտպան Արտուրը ոտնաթաթի վնասվածք է ստացել և անորոշ ժամանակով շարքից դուրս մնացել, հաղորդում է կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը:
Այսօրվա մարզման ընթացքում 23-ամյա ֆուտբոլիստը անհատական մարզում է անցկացրել: Նրա վերականգնման ժամկետը հայտնի չէ:
⚠️ MEDICAL NEWS | @arthurhromelo
— FC Barcelona (@FCBarcelona) March 6, 2020
➕ DETAILS: https://t.co/i6WLuFb1RJ pic.twitter.com/RTMt0xZYse
Լա Լիգայի այս մրցաշրջանում Արտուրը մասնակցել է 23 հանդիպման և դարձել 4 գոլի հեղինակ: