Ֆինլանդիայի Տամպերե քաղաքում կայացավ հոկեյի Աշխարհի առաջնության երրորդ տեղի համար հանդիպումը։
Լատվիայի հավաքականը օվերթայմում 4-3 հաշվով հաղթեց ԱՄՆ-ի ընտրանուն։
Լատվիան առաջին անգամ պատմության մեջ դարձավ հոկեյի ԱԱ-ի բրոնզե մեդալակիր։
Այսօր եզրափակչում կհանդիպեն Կանադայի և Գերմանիայի հավաքականները: