Անգլիայի գավաթի խաղարկությունում մեկնարկել է 1/8 եզրափակիչը:
Կենտրոնական խաղում մրցեցին «Չելսին» ու «Լիվերպուլը»: Կլոպը չխաղաց հիմնական կազմով՝ հաշվի առնելով առաջիկայում ՉԼ-ում կայանալիք կարևորագույն խաղը: Լեմպարդի թիմը լավ հանդիպում անցկացրեց ու հաղթեց 2-0 հաշվով: Առաջին խաղակեսի 13-րդ րոպեին Վիլիանը բացեց հաշիվը, իսկ 64-րդ րոպեին Բարկլին կրկնապատկեց իր թիմի առավելությունը:
«Լիվերպուլը» վերջին 4 խաղում կրում է 3-րդ պարտությունը: