Հայաստանի լողի հավաքականը ավագ մարզիչ Արման Վահանյանի գլխավորությամբ հուլիսի վերջին Ճապոնիայում կմասնակցի լողի աշխարհի առաջնությանը։
Հայաստանի թիմը կազմում ընդգրված կլինեն Անի Պողոսյանը, Վարսենիկ Մանուչարյանը, Աշոտ Չախոյանը և Արթուր Բարսեղյանը։
Լողի աշխարհի առաջնությունը կանցկացվի հուլիսի 20-ից 31-ը։
























































