Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը խոսել է Սերխիո Բուսկետսի մասին, որն այս մրցաշրջանի ավարտից հետո կլքի «Բարսելոնան»։
«Բուսկետսի հեռանալը «Բարսելոնայից» Մեսսիի վերադարձի ճանապարհի սկիզբն է: Բայց վերջնակետին հասնելու համար դեռ շատ բան է պետք անցնել։ Ես նրանց կանաչ լույս չեմ վառի, դա կլինի տնտեսական վերահսկողություն»,- Տեբասի խոսքն է մեջբերել լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Բուսկետսը «Բարսելոնայում» հանդես է գալիս 2008 թվականից։ Պայմանագրի ավարտից հետո ֆուտբոլիստը կլքի ակումբը: Ընթացիկ մրցաշրջանում 34-ամյա իսպանացին Լա Լիգայում անցկացրել է 27 հանդիպում՝ դառնալով 4 գոլի հեղինակ:
























































