Meta ընկերության գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը սոցիալական ցանցերում հրապարակել է բրազիլական ջիու-ջիցուի մրցույթին իր առաջին մասնակցության լուսանկարներով: Հայտնիէ , որ միլարդատերը ոսկե և արծաթե մեդալներ է նվաճել: Այս մասին հայտնում է NDTV-ն։
Մրցույթի արդյունքում Մարկ Ցուկերբերգը ստացել է մի քանի մրցանակ՝ Guerrilla Jiu Jitsu ակադեմիայի կազմում թիմային ելույթներում գրավելով առաջին և երկրորդ տեղերը։ Նրա մարզիչը մարտարվեստի հայտնի վարպետ Դեյվ Կամարիլոն է, ոին միլիարդատերը սոցցանցերում շնորհակալություն է հայտնել։
Մարկ Ցուկերբերգի հրապարակման մեկնաբանություններում օգտատերերը գովել և շնորհավորել են նրան առաջին հաղթանակի կապակցությամբ։
Ինչպես ավելի վաղ ասել էր Ցուկերբերգը, նրա հետաքրքրությունը խառը մենամարտերի նկատմամբ ի հայտ է եկել համավարակի ժամանակ։ Այն ժամանակ նա ուժերը փորձել էր ըմբշամարտում։