«Մոնակոյի» պաշտպան Վանդերսոնը կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ», հայտնում է RMC Sport-ը:
Աղբյուրի տեղեկություններով՝ մանկունիանցիներն արդեն առաջարկ են պատրաստում 21-ամյա բրազիլացու տրանսֆերի վերաբերյալ։
Վանդերսոնը «Մոնակոյում» հանդես է գալիս 2022 թվականի հունվարից։ Այս մրցաշրջանում նա թիմի կազմում անցկացրել է 34 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 1 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
























































