Անգլիացի հարձակվող Դանիել Սթարիջը լքեց «Տրաբզոնսպորը», հայտնում է Sky Sports-ը: Պայմանագիրը, որը նախատեսված էր մինչև 2021 թվականի ամառ, դադարեցվել է կողմերի փոխադարձ համաձայնությամբ:
2019/20 մրցաշրջանում Սթարիջը թուրքական ակումբի կազմում անցկացրել է 16 հանդիպում, խփել 7 գոլ և 4 գոլային փոխանցում կատարել:
30-ամյա Սթարիջին իր կարիերան սկսել է «Մանչեսթեր Սիթիում», որից հետո ելույթ է ունեցել «Չելսիում», «Բոլթոնում», «Լիվերպուլում» և «Վեսթ Բրոմվիչում»: Ֆուտբոլիստը նաև Անգլիայի հավաքականի կազմում անցկացրել է 28 հանդիպում (8 գոլ)։