«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան Ա Սերիայի 26-րդ տուրի` «Կալյարիի» հետ խաղից հետո կարծիք է հայտնել թիմի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ցուցադրած խաղի մասին.
«Մխիթարյանն օր օրի բարելավում է իր խաղը: Նա շատ կարևոր խաղացող է մեզ համար:
Արդյոք Մխիթարյանն ու Պելեգրինին կարո՞ղ են խաղալ իրար հետ. սրանք խնդիրներ են, որոնց մարզիչները բախվում են` չցանկանալով որ որևէ խաղացող բաց թողնի: Մենք դեռ շատ խաղեր ունենք անցկացնելու և բոլոր խաղացողները հնարավորություն կստանան, բայց ավելի շատ կխաղան լավագույնները»,- Ֆոնսեկայի խոսքերն է փոխանցում «Ռոմայի» պաշտոնական կայքը:
Հիշեցնենք` «Ռոման» 4:3 հաշվով հաղթեց «Կալյարիին», իսկ Մխիթարյանը գոլ ու գոլային փոխանցում գրանցեց իր ակտիվում: