Ծանրամարտի առաջնության մրցումային վերջին օրը՝ ապրիլի 23-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տարածքում կայանատեղի նախատեսված չէ։ Այս մասին հայտնում են կազմակերպիչները:
Տեղեկացնում ենք, որ դեպի դահլիճ միակ մուտքը մարզահամերգային համալիրի աստիճանների ստորին հատվածից է։
«Խնդրում ենք զերծ մնալ մարզահամերգային համալիր ջրի և օծանելիքի շշեր, սուր, կտրող և ծակող իրեր բերելուց»,- ասվում է պաշտոնական հայտարարության մեջ:
Հիշեցնենք՝ ժամը 16:00-ից մրցահարթակը կտրամադրվի գերծանր քաշայիններին. Հայաստանից պայքարի դուրս կգան Սիմոն Մարտիրոսյանը և Վարազդատ Լալայանը: