ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում կատարած գրառմամբ հայտնել է, որ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այսօր կունենանք ծանրամարտի Եվրոպայի առաջնությունների պատմության ամենաշատ հանդիսատեսով օրը՝ 4400:
Երկու ժամ առաջվա տվյալներով վաճառքում մնացել է ընդամենը 40 տոմս.
«Սա շատ կարևոր ցուցանիշ է. այն փաստում է, որ
- առաջնությունը ստացվել է,
- հաջողվել է հասնել յուրաքանչյուր երկրպագուի ու ապացուցել սրա կարևորությունը
- ծանրամարտի համաշխարհային հանրությունը տեսել է, որ Հայաստանը ծանրամարտի երկիր է, որը տալիս է չեմպիոններ ու ունի երկրպագուների հարյուր հազարավոր բանակ
- ու ամենակարևորը՝ Երևանը արժանի է ընդունել Ծանրամարտի աշխարհի առաջնությունը»: