Երևանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր՝ ապրիլի 23-ին, կկայանա մրցումային վերջին օրը:
Այսօր Հայաստանը երեք ներկայացուցիչ ունի․
Կանանց +87 կգ քաշային կարգ- Ջուլիետա Ավանեսյան (13:30)
Տղամարդկանց +109 կգ քաշային կարգ — Վարազդատ Լալայան և Սիմոն Մարտիրոսյան (16:00)
Հայաստանն արդեն իսկ երկամարտի 11 մեդալ է նվաճել, որից 4-ը՝ ոսկե: Մեդալային հաշվարկով մեր հավաքականն առաջատարն է մրցաշարում։
Ոսկե մեդալ — Գոռ Սահակյան (67 կգ), Դավիթ Հովհաննիսյան (92 կգ), Գարիկ Կարապետյան (102 կգ), Սամվել Գասպարյան (109 կգ)
Արծաթե մեդալ — Տաթև Հակոբյան (76 կգ), Անդրանիկ Կարապետյան (89 կգ), Արա Աղանյան (92 կգ)
Բրոնզե մեդալ — Իզաբելա Յայլյան (55 կգ), Հռիփսիմե Խուրշուդյան (87 կգ), Ռաֆիկ Հարությունյան (81 կգ), Պետրոս Պետրոսյան (109 կգ)