Երևանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության նախավերջին օրվա վերջին մրցահերթում պայքարի են դուրս գալիս Հայաստանի կանանց հավաքականի անդամներ, 87 կգ քաշայիններ Հռիփսիմե Խուրշուդյանը և Մարգարիտա Առաքելյանը:
Պոկում վարժության առաջին մոտեցման համար Խուրշուդյանը 100 կգ է պատվիրել, իսկ Առաքելյանը՝ 85: Հրում վարժության համար՝ 120 և 105: