Ծանրամարտի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանն աջակցել է Լիանա Գյուրջյանին, որն ավելի վաղ հայտարարել էր՝ մարտի սկզբին ձեռքի կոտրվածք է ստացել և երկու շաբաթ չի մարզվել՝ չհասցնելով լիարժեք վերականգնվել.
«ՍպորտոՒմ ամեն ինչ պատահում է, չընկճվես: Դու այս մրցումներին էլ փայլում էիր, իսկ հաղթանակներդ դեռ առջևում են…»,- Գյուրջյանի գրառման մեկնաբանություններում գրել է Նազիկ Ավդալյանը, որը Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում ընդգրկված է մրցավարական թիմում:
Լիանա Գյուրջյանը Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում երկամարտի 215 կգ արդյունքով (95+120 կգ) զբաղեցրել էր 10-րդ հորիզոնականը: