Բուլղարիայի ազգային հավաքականի ծանրորդ Նասար Կարլոս Մեյը տղամարդկանց 89կգ քաշային կարգում սահմանեց միաժամանակ 3 ռեկորդ` պոկում վարժությունում երիտասարդների Եվրոպայի ռեկորդ` բարձրացնելով 174 կգ (փոքր արծաթե մեդալ), հրում վարժությունում մեծահասակների աշխարհի ռեկորդ` բարձրացնելով 221 կգ (փոքր ոսկե մեդալ), և երկամարտի 395 կգ արդյունքով նա սահմանեց մեծահասակների աշխարհի նոր ռեկորդ` նվաճելով ոսկե մեդալ։
Մասնագետների հավաստմամբ նման ռեկորդների արձանագրումը և նման հաղթանակը խոսում է ոչ միայն մարզիկի հիանալի էմոցիոնալ և ֆիզիկական կարգավիճակի, այլ նաև նրա համար ստեղծված իդելական պայմանների` հատկապես սպորտային պայմանների մասին։