Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանը Եվրոպայի առաջնությունում արծաթե մեդալը նվաճելուց հետո կիսվել է տպավորություններով.
«Յուրաքանչյուր մարզիկ պայքարում է չեմպիոն դառնալու համար, բայց այս պահի դրությամբ երկրորդ տեղն էլ գոհացնող է: Վնասվածք ունեի, ծնկիս վնասվածքս շատ լուրջ էր, աշխարհի առաջնությունում հանդես եկա B խմբում և լավ ելույթ չունեցա. բոլորը մտածում էին՝ ժամանակն է, որ Անդրանիկ Կարապետյանն ավարտի կարիերան: Հաշվի չեն առնում, որ վնասվածքներն են խանգարում: Այժմ նման խնդիր չկա, և արդյունքը կա:
Ծրագրերս Օլիմպիական խաղերին մասնակցելն է: Բոլորդ կհիշեք Ռիոյի Օլիմպիական խաղերում ստացած վնասվածքս. դրանից հետո վերադարձա սպորտ՝ Օլիմպիական խաղերում մեդալ նվաճելու նպատակով: Հուսով եմ՝ կստացվի:
Հաջողությունս նվիրում եմ տղայիս: Հրում վարժության երկրորդ մոտեցման ժամանակ, երբ արդեն բռնել էի ծանրաձողս, լսեցի տղայիս ձայնը, որը տրիբունայից կանչեց «պապա»: Ինքս ինձ խոստացա, որ կբարձրացնեմ հանուն նրա»,- լրագրողների հետ զրույցում նշել է Եվրոպայի փոխչեմպիոնը: