Կատալոնական «Բարսելոնան» նոր հարձակվող ձեռք բերելու երկու հիմնական թեկնածու ունի, տեղեկացնում է Sport. es-ը:
«Կապտանռնագույնները» պետք է ընտրություն կատարեն՝ Տիմո Վերների (ՌԲ Լայպցիգ) և Լաուտարո Մարտինեսի (Ինտեր) միջև:
Նշվում է, որ արգենտինացին կարժենա 111 միլիոն եվրո, իսկ գերմանացին ՝ 60: Վերջնական որոշումը կկայացվի այս ամռանը:
Այս մրցաշրջանում Մարտինեսը անցկացրել է 30 հանդիպում և խփել ՝ 16 գոլ ու կատարել 4 գոլային փոխանցում: Վերները մասնակցել է 34 հանդիպման՝ դառնալով 27 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ: