Երեկ կայացած ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման հանդիսավոր արարողության ժամանակ Ադրբեջանի դրոշը այրել փորձած դիզայներ Արամ Նիկոլյանը բացատրել է իր արաքը։
«Շնորհակալ եմ բոլորին, այս արձագանքի համար։ Իմ արարքը թասիբով հայի արարք է, որը չի հարում որևէ քաղաքական ուժի, որն ունի իր տեսլականն այս հարցի վերաբերյալ։ Իմ ցանկությունն էր բացառապես անել այն, որ Հայաստանի մայրաքաղաքում չծածանվի Ադրբեջանի դրոշը», -ասել է Նիկոլյանն իր սոցցանցում հրապարակած տեսանյութում։
Հիշեցնենք, որ Նիկոլյանն այդ դեպքից հետո բերման էր ենթարկվել ոստիկանություն, իսկ հետո ազատ էր արձակվել։ Փաստաբան Ալեքսանդր Կուչուբաևը լրագրողներին հայտնել է, որ քրեական գործ չի հարուցվել Նիկոլյանի նկատմամբ։
Հիշեցնենք՝ ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման հանդիսավոր արարողության ժամանակ դիզայներ Արամ Նիկոլյանը փորձեց այրել Ադրբեջանի դրոշը, ապա նաև այն հեռացրեց բեմահարթակից։ Ավելի ուշ, սակայն, անվտանգության աշխատակիցները դրոշը վերադարձրին հարթակ։