Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման հանդիսավոր արարողության ժամանակ Ադրբեջանի դրոշը այրել փորձած դիզայներ Արամ Նիկոլյանը, որը բերման էր ենթարկվել ոստիկանություն, ազատ է արձակվել։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում կատարած գրառմամբ հայտնել է փաստաբան Ալեքսանդր Կուչուբաևը՝ այլ մանրամասներ չհաղորդելով։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Արամ Նիկոլյանին բերման են ենթարկել ոստիկանության Մալաթիայի բաժին: Նախնական տեղեկություններով նախաձեռնվել էր քրեական վարույթ խուլիգանության հատկանիշներով, ինչի համար նախատեսված է ազատազրկում 4-8 տարով։
Հիշեցնենք՝ ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման հանդիսավոր արարողության ժամանակ դիզայներ Արամ Նիկոլյանը փորձեց այրել Ադրբեջանի դրոշը, ապա նաև այն հեռացրեց բեմահարթակից։ Ավելի ուշ, սակայն, անվտանգության աշխատակիցները դրոշը վերադարձրին հարթակ։