Վերսկսվել է նաև Ռուսաստանի Պրեմիեր Լիգան։ 20-րդ տուրի շրջանակում «Սոչին» հյուրընկալում է Տուլայի «Արսենալին»։
Տանտերերի պահեստայինների նստարանին է մնացել Հայաստանի հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը,բայց թիմի նորեկ Ալեքսանդր Կոկորինը խաղը կսկսի առաջին րոպեներից։ Հիշեցնենք, որ Կոկորինը մոտ մեկ տարի բանտարկված էր՝ ծեծկռտուքի պատճառով։ Վերջին ագամ նա դաշտ է դուրս եկել 2018 թ-ի հոկտեմբերի 7-ին։