Այսօր՝ ապրիլի 6-ին, նշվում է սպորտի միջազգային օրը, որը սահմանել է ՄԱԿ-ը՝ ի շահ զարգացման և խաղաղության։
Օրը պատահական չէ ընտրված, քանզի վերածնված առաջին ժամանակակից օլիմպիական խաղերը մեկնարկել է Հունաստանում, 1896թ. ապրիլի 6-ին։ Այս տարի լրանում է այդ խոշոր մարզական իրադարձության 127-ամյակը:
Այս օրը դիտվում է որպես կարևոր իրադարձություն, որը ուրվագծում է բարեկամություն, հարգանք և կարևոր այլ արժեքներ, որոնք աշխարհի միլիոնավոր և, ինչու չէ, արդեն կարող ենք ասել միլիարդավոր մարդկանց ոգեշնչում են զբաղվել առողջարարական ֆիզկուլտուրայով, մեծ սպորտով և առողջ ապրելակերպ վարել:
























































