«Ռեալ Վալյադոլիդը», որի նախագահը բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Ռոնալդոն է, հայտնել է նոր գլխավոր մարզչի անունը։
Պաշտոնը զբաղեցրել է ուրուգվայցի մասնագետ Պաուլո Պեցոլանոն, ով նախկինում գլխավորել է այնպիսի ակումբներ, ինչպիսիք են «Պաչուկան» և «Կրուզեյրոն»։
Լա լիգայի 27-րդ տուրի խաղում Մադրիդի «Ռեալից» կրած ջախջախիչ պարտության հաջորդ օրը (0-6) ակումբն աշխատանքից հեռացրել էր Խոսե Ռոխո Մարտինին։
Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակում «Վալյադոլիդը» 27 խաղից հետո 28 միավորով 16-րդ տեղում է։
























































