Մադրիդի «Ռեալի» 16-ամյա խաղացողը խնդրել է իրեն չհամեմատել Պելեի հետ:
2022 թվականի դեկտեմբերին Մադրիդի «Ռեալը» հայտարարեց «Պալմեյրասի» հարձակվող Էնդրիկի տեղափոխության մասին, ֆուտբոլիստը Մադրիդ կտեղափոխվի 2024 թվականին, երբ դառնա 18 տարեկան։
Գործարքի կնքումից հետո 16-ամյա խաղացողի նկատմամբ ուշադրությունը մեծացավ, նրան սկսեցին քննադատել ցածր կատարողականության պատճառով։
«Ոչ ոք չպետք է խղճա ինձ, շոյի գլուխս: Բայց երբեմն մտածում եմ, թե ինչու են այդքան շատ լրատվամիջոցները կենտրոնանում ինձ վրա: Ես սա չեմ խնդրել:
Լինում են իրավիճակներ, երբ մարդիկ անցնում են սահմանը. «Օ, սա նոր Պելեն է»: Լսեք, ոչ ոք չի լինի հաջորդ Պելեն, նա ֆուտբոլի արքան է:
Բայց հիմա ոչինչ չես անի դրա դեմ,ես չեմ կարող մարդկանց խնդրել, որ չխոսեն իմ ու իմ կյանքի մասին: Միշտ էլ կգտնվեն մարդիկ, ովքեր կհարձակվեն ինձ վրա»,- ասել է Էնդրիկը GQ Brasil-ին տված հարցազրույցում։
























































