«Էլչեն» բողոքարկել է «Բարսելոնայի» հետ խաղի արդյունքը կիսապաշտպան Գավիի մասնակցության պատճառով, հայտնում է Mundo Deportivo-ն։
Ակումբը խաղից հետո բողոք է ներկայացրել «Բարսելոնայի» խաղացող Գավիի մասնակցության պատճառով, քանի որ, Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի (RFEF) կանոնադրության համաձայն, խաղացողին արգելվում է խաղալ մինչև մրցաշրջանի ավարտը, քանի որ որպես հիմնական խաղացող նրա գրանցումը չեղարկվել է: Ֆորմալ առումով Գավին չի կարող խաղալ ո՛չ հիմնական, ո՛չ երիտասարդական թիմում։
Ավելի վաղ Լա Լիգայում հաղորդում էին, որ «Բարսելոնան» ոչ մի խախտում չի կատարել և Գավին այժմ համարվում է երիտասարդական թիմի խաղացող, ինչպես՝ մինչև նոր պայմանագրի ստորագրումը:
Հաղորդվում է, որ վերջնական որոշումը պետք է կայացնի RFEF-ի մրցութային հանձնաժողովը։
Լա Լիգայի 27-րդ տուրում «Բարսելոնան» 4-0 հաշվով հաղթել է «Էլչեին»։ Գավին խաղադաշտ է դուրս եկել մեկնարկային կազմում ու ամբողջական հանդիպում է անցկացրել խաղադաշտում։
























































