«Բարսելոնան» կազմել է այն ֆուտբոլիստների ցուցակը, ովքեր հաստատ չեն հեռանա ակումբից առաջիկա ամռանը։
«Բարսելոնային» այս ամառ անհրաժեշտ կլինի բաժանվել մի շարք ֆուտբոլիստներից՝ ակումբի ֆինանսական վիճակը կարգավորելու համար: Ակումբին անհրաժեշտ է մոտ 200 միլիոն եվրո վաստակել, հայտնում է Diario Sport-ը:
«Բարսայի» ղեկավարությունը նախապատրաստել է հաջորդ տրանսֆերային պատուհանի գործողությունների ծրագիրը և առանձնացրել խաղացողներին, ովքեր ոչ մի դեպքում չեն վաճառվի։ Նրանց երեքն են՝ պաշտպան Ռոնալդ Արաուխոն, ինչպես նաև կիսապաշտպաններ Պեդրին և Ֆրենկի դե Յոնգը։ Այս խաղացողները համարվում են անձեռնմխելի:
Ակնհայտ է, որ «Բարսան» չի մտածում նաև Մարկ-Անդրե տեր Շտեգենին, Գավիին, Ալեքս Բալդեին (եթե նա երկարաձգի պայմանագիրը), Ժյուլ Կունդեին, Ռաֆինյային և Ռոբերտ Լևանդովսկուն վաճառելու մասին: Չավին նաև չի ցանկանում կորցնել Անդրեաս Քրիստենսենին։ Բայց, միևնույն է, մի շարք ֆուտբոլիստներից թիմը ստիպված կլինի բաժանվել։
«Բարսայի» տնօրեն Մատեու Ալեմանին ակնկալում է ոչ հիմնական կազմի խաղացողների վաճառքից վաստակել անհրաժեշտ գումարի մի մասը։ Ակումբից կարող են հեռանալ նաև այն խաղացողները, որոնց աշխատավարձերը շատ բարձր են «Բարսայի» համար։
























































