Մադրիդի «Ատլետիկոյի» դարպասապահ Յան Օբլակը մեկնարկային կազմում էր Լա լիգայի «Բետիսի» դեմ խաղում։
Սլովենացի ֆուտբոլիստն իր 389-րդ հանդիպումն է անցկացրել թիմի կազմում՝ հաշվի առնելով բոլոր այն մրցաշարերը, որոնց մասնակցել է Ատլետիկոն։ Այսպիսով, խաղացողը կրկնել է ակումբի կազմում արտասահմանցի խաղացողների ելույթների քանակով ակումբային ռեկորդը, որը նախկինում պատկանում էր պաշտպան Դիեգո Գոդինին։
Հիշեցնենք, որ ապրիլի 2-ին ավարտվեց Իսպանիայի Լա լիգայի 27-րդ տուրի հանդիպումը, որում հանդիպեցին Մադրիդի «Ատլետիկոն» ու «Բետիսը»։ «Ատլետիկոն» հաղթեց 1-0 հաշվով։
Լա լիգայի հաջորդ տուրում «Ատլետիկոն» կխաղա «Ռայո Վալեկանոյի» հետ։
























































