Այսօր՝ ապրիլի 3-ին, «Վալյադոլիդը» հայտարարեց գլխավոր մարզիչ Խոսե Ռոխո Մարտինին պաշտոնանկ անելու մասին։
Մասնագետն աշխատում էր թիմում 2021 թվականի ամառվանից։
Մարզչի գլխավորությամբ անցկացրած 75 հանդիպումներում «Վալյադոլիդը» տարել է 36 հաղթանակ՝ 13 անգամ ոչ-ոքի խաղալով և 26 պարտություն կրելով։
Ապրիլի 2-ին թիմը 0-6 հաշվով պարտվեց Մադրիդի «Ռեալին»։ «Վալյադոլիդն» այս պահին Լա լիգայի մրցաշարային աղյուսակում 16-րդն է: