Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը բավականին լավ մրցաշրջան է անցկացնում և նա մարտին արժանացել է Լա լիգայի ամսվա լավագույն խաղացողի մրցանակին։
Ֆրանսիացին 2018 թվականից ի վեր առաջին անգամ դարձել է լիգայի ամսվա լավագույն խաղացող:
Վերջին անգամ, մինչ այս, նա լավագույնը ճանաչվել էր 2018 թվականի դեկտեմբերին։
2022/23 մրցաշրջանում Անտուանը Մադրիդի «Ատլետիկոյի» կազմում անցկացրել է 26 հանդիպում՝ դառնալով 9 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։