«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին մեկնաբանել է Լա լիգայի 27-րդ տուրի խաղում «Էլչեի» նկատմամբ տարած հաղթանակը (4-0).
«Ես ուրախ եմ… Այսօրվա խաղին կազմը հավաքելու համար մենք պետք է օգտագործեինք նրանց, ովքեր այդքան էլ հաճախ խաղադաշտ դուրս չեն գալիս, և նրանք շատ բարձր մակարդակի ֆուտբոլ ցուցադրեցին։ Իրական թիմ է․․. Կարևոր քայլ արեցինք և մենք այսօր հիանալի հաղթանակ տոնեցինք։ Ես շատ գոհ եմ թիմից։
Անկեղծ ասած, Էրիկ Գարսիային դաշտի կենտրոնում բաց թողնելու գաղափարը Խորդի Կրոյֆինն էր: Նա դա ինձ ասում է անցյալ տարվանից: Մտածեցինք, շտաբի հետ միասին ամեն ինչ քննարկեցինք։ Մի քանի ամիս նրան երկկողմանի խաղերում հենակետային գոտում ենք օգտագործել։ Նա հիանալի հանդիպում անցկացրեց, կարծում եմ՝ մենք կարող ենք լավ հենակետային կիսապաշտպան ունենալ ի դեմ նրա։
Ֆատի՞ն․․․ Նա այսօր հիանալի խաղաց, իսկ գոլը միշտ վստահություն է տալիս։ Անսուն հոգնած էր հանդիպման ավարտին, նա շատ լավ աշխատանք կատարեց։ Նա ինձ համար կարևոր է։ Գոլը նրա աշխատանքի և տաղանդի հետևանքն է: Ես նաև շատ ուրախ եմ Ֆերան Տորեսի համար։ Նրանք, ովքեր այսօր գոլ խփեցին, արժանի էին դրան»,- մեջբերում է Չավիին Marca-ն։