Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման դեռ վստահ չէ մադրիդյան ակումբում իր ապագայի հարցում, հայտնում է Todofichajes-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ֆրանսիացին շահավետ առաջարկ ունի Սաուդյան Արաբիայից։ Նա կարծում է, որ սա ճիշտ ակումբն է կարիերան ավարտելու համար։
Մադրիդի «Ռեալն» իր հերթին չի շտապում իր առաջատար ֆուտբոլիստներից մեկին նոր պայմանագիր առաջարկելու հարցում։
Ընթացիկ մրցաշրջանում 35-ամյա ֆուտբոլիստը Լա Լիգայում անցկացրել է 16 հանդիպում՝ դառնալով 11 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: